Այսօր: Ուրբաթ, 10 Ապրիլի 2020թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52684
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագիծ N 128
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 128


Զեկ. ԱՐԿԱԴԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՓՆԱԳՅՈՒՂ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն ՀՀ  վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ  ստեղծված հողերի  օգտագործման  ժամանակավոր սխեմաների  համաձայնեցման միջգերատեսչական  հանձնաժողովի 27.07.2018թ. թիվ 129 դրական եզրակացության, ղեկավարվելով ՀՀ  կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի, << Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով և ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջներով.

Ապարան համայնքի ավագանին որոշում է՝

1.ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Ափնագյուղ գյուղի վարչական  սահմաններում  գտնվող  համայնքային  սեփականություն  հանդիսացող 0.398հա /կադաստրային  ծածկագիր՝ 02-023-0128-0014/ գյուղատնտեսական  նպատակային  նշանակության արոտ  գործառնական նշանակության հողամասը փոխել և դարձնել բնակավայրերի  նպատակային  նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
2.Համայնքի ղեկավարին՝ << Քաղաքաշինության մասին>>  ՀՀ  օրենքի 143-րդ հոդվածի 30-րդ մասի  սահմանված կարգով նշված փոփոխությունն արտացոլել հերթապահ քարտեզում:
3.Փոփոխված հողակտորները պետական  գրանցում ստանալուց հետո ընդգրկել 2019թ. հողային հաշվեկշռում:
4.Որոշման կատարման  պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ-հողաշինարար  Վ.Սուքիասյանի  վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԿԱԴԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner