Այսօր: Ուրբաթ, 10 Ապրիլի 2020թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50789
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագիծ N 03
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 03


Զեկ. ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆԻ /ՏԱՊ/ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2018Թ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական  ինքնակառավարման  մասին» ՀՀօրենքի 18-րդ 1-ին կետի 4-րդ մասի,  82-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման  նախարարի 12.01.2018 թ հանձնարարականը.

   Ապարան  համայնքի  ավագանին  որոշում  է`

1.Հաստատել Ապարան համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան աշխատանքային պլանի  շրջանակներում 2018 թ իրականացվող ծրագրերի ցանկն ըստ ոլորտների՝ համաձայն N 1 հավելվածի:

2.Համայնքի ղեկավարին՝ ծրագրերի ցանկն ընդգրկել համայնքի 2018 թ գնման պլանում՝ այն մինչև
  փետրվարի 1-ը սահմանված կարգով հրապարակելու համար: 

3.
Թույլատրել  համայնքի ղեկավարին

ա) ծրագրի առանձին հատվածների իրականացման օբյեկտիվ անհնարինությա նկամ խնայողությունների դեպքում նախատեսված գումարն ուղղել առաջնահերթ և հրատապ լուծում պահանջող այլ  խնդիրների  լուծմանը:

բ)անհրաժեշտություն առաջանալու դեպքում ծրագրերի համար նախատեսված գումարիմինչև 20 %-ի  չափով կատարելու լրացուցիչ հատկացումներ:

3.Համայնքի ղեկավարին` ապահովել կապիտալ ծրագրերի նախագծայիննախահաշվային փաստաթղթերի կազմումը, օրենքով սահմանված կարգով կազմակերպել աշխատանքների գնման գործընթացները և  ժամանակին ապահովել  ծրագրերի կատարումը:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner