|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 դեկտեմբերի 2020 թվականի N 101Ա |
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐՆՋԱՏԱՓ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՈՏԱՎԱՅՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՓՈԽԵԼՈՒՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջներով, համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1.Հավանություն տալ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Երնջատափ գյուղի վարչական տարածքում գտնվող քաղաքացու սեփականություն հանդիսացող (ծածկագիր՝ 02-042-0201-0086) 0.59272 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողամասը փոխելուն և այն դարձնել որպես բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության: 2. Ընդունել ի գիտություն, որ առաջարկված հողատարածքում նախատեսվում է կառուցել հանգստի գոտի, կատարվելու է 30 000000 դրամի ներդրումներ, ստեղծվելու է 15 աշխատատեղ: 3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության, հողաշինության և ծրագրերի բաժնի վրա: |
Կողմ -10 ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ ԳԵՂԱՄՅԱՆ ԽԱՉԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԴԳԱՐ ՄԱԿԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ ՇԱՀԲԱԶՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՓԱՐՎԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|