Նկատի ունենալով, որ Վորլդ Վիժն Հայաստան բարեգործական կազմակերպությանը համայնքի ավագանու՝ 19.06.2019թ. N43-Ա որոշմամբ, քաղաքի առավել խոցելի և ծայրահեղ աղքատ ընտանիքների շուրջ 70 երեխաների դպրոցի դասերից հետո սնունդ ստանալու, դասերը պատրաստելու, խմբակներին մասնակցելու համար երկարօրյա ցերեկային կենտրոն ստեղծելու և շահագործելու նպատակով տրամադրված 200քմ տարածքի վերանորոգման աշխատանքները ավարտված են, անհրաժեշտություն է առաջացել կազմակերպությանը տրամադրել տարածք՝ պահեստային մաս ունենալու համար: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի պահանջներով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1. Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Ապարանի համայնքապետարանի վարչական շենքի 2-րդ մասնաշենքի 2-րդ հարկից, որպես պահեստային տարածք 32.5քմ <<Վորլդ Վիժն հանուն երեխաների>> հիմնադրամին 13 տարի ժամկետով՝ համաձայն տարածքի տրամադրման 24.12.2019թ. կնքված պայմանագրի, անհատույց օգտագործման տրամադրելուն: 2. Ընդունել ի գիտություն, որ Վորլդ Վիժն Հայաստան բարեգործական կազմակերպությունը պահեստային տարածք մուտք գործելու համար կիրականացնի շինարարական և վերանորոգման աշխատանքներ: 3. Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության, հողաշինության և ծրագրերի բաժնի վրա: |