Այսօր: Երկուշաբթի, 25 Հունվարի 2021թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 492
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 45
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 45


Զեկ. ՄԱՐԻԱՄ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2020Թ. ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՏԱՅԻՆ ԵՎ ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍԵՐՈՒՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ,,ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2020Թ. ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ,, ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 24.12.2019Թ. N 75–Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 83-րդ հոդվածի, <<Բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետի և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի պահանջների, նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդությունների հետ կապված Ապարանի տարածաշրջանի տարբեր կազմակերպությունների, համայնքապետարանի ենթակայության նախադպրոցական և արտադպրոցական հիմնարկների չաշխատելու պատճառով ծնողական և աղբահանության վարձավճարների մասով հավաքագրումները թերի են կատարվել, ուստի.

Ապարան համայնքի ավագանին որոշում է՝

1. Համայնքի ավագանու՝ 24.12.2019թ. N 75-Ն որոշման 1-ին կետով հաստատված եկամուտների գումարը նվազեցնել 20000.0հզ. դրամով՝ այլ եկամուտների մասով:
2. Համայնքի ավագանու՝ 24.12.2019թ. N 75-Ն որոշման 2-րդ կետով հաստատված ծախսերի գումարը նվազեցնել 20000.0հզ. դրամով, այդ թվում՝ 12000հզ. դրամ հանգիստ, մշակույթ և կրոն բնագավառի մասով, 8000.0հզ. դրամ՝ նախադպրոցական կրթություն բնագավառի մասով:
3. <<Ապարան համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին>> ավագանու՝ 24.12.2019թ. N 75-Ն որոշման N 1 հավելվածի NN 1,2,3 և 6 հատվածներում կատարել համապատասխան փոփոխություններ, համաձայն՝ NN 1,2,3,4 հավելվածների:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻԱՄ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparan.aragatsotn@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner