Այսօր: Չորեքշաբթի, 20 Հունվարի 2021թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 943
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 71
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 71


Զեկ. ՎԱՀԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԵՆՈՒՏ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն ՀՀ վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 01.06.2020թ. թիվ 47 դրական եզրակացության, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ և 31-րդ կետերով և ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջներով.

Ապարան համայնքի ավագանին որոշում է`

1. ՀՀ Արագածոտն մարզի Ապարան համայնքի Վարդենուտ գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացի Ժորա Կարապետյանի սեփականությունը հանդիսացող /ծածկագիր՝ 02-102-0115-0080/ 0.2հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասը փոխել և այն դարձնել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
2. Համայնքի ղեկավարին` ապահովել <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 143 –րդ հոդվածի 30-րդ մասի սահմանված կարգով նշված փոփոխությունն և այն արտացոլել հերթապահ քարտեզում:
3. Փոփոխված հողամասը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել 2021թ. հողային հաշվեկշռում:
4. Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության, հողաշինության և ծրագրերի բաժնի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparan.aragatsotn@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner