Համաձայն <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 10-րդ և <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջների, հիմք ընդունելով քաղաքացիների դիմումների և վարչական ղեկավարների առաջարկությունների հիման վրա Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է`
1. Ապարան համայնքի 4 բնակավայրերի 6 զոհված ազատամարտիկների ընտանիքների տրամադրել հարկային արտոնություններ, հողի հարկի ապառք՝ 65392 դրամի չափով, հողի հարկի տույժ՝ 46777 դրամի չափով, ընդամենը՝ 112169 դրամ, համաձայն՝ հավելված 1-ի:
2. Ապարան համայնքի 9 բնակավայրերի 20 քաղաքացիների տրամադրել հարկային արտոնություններ, հողի հարկի ապառք՝ 94479 դրամի չափով, հողի հարկի տույժ՝ 413975 դրամի չափով, շինության տույժ՝ 75187 դրամի չափով, փոխադրամիջոցի գույքահարկի տույժ՝ 163053 դրամի չափով, ընդամենը՝ 746694 դրամ, համաձայն՝ հավելված 2-ի: