Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ և 31-րդ կետերով, ՀՀ Հողային օրենսգրքի 8-րդ հոդվածի 3-րդ ենթակետի պահանջներով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1. ՀՀ Արագածոտն մարզի Ապարան համայնքի Վարդենուտ գյուղի վարչական սահմաններում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող /02-102-0114-0010 կադաստրային ծածկագրով/ 1.40հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոխել և այն դարձնել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության: 2. Ընդունել ի գիտություն, որ առաջարկված հողամասում կառուցվելու է ջերմոցային տնտեսություն: 3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության, հողաշինության և ծրագրերի բաժնի վրա: |