Այսօր: Շաբաթ, 4 Ապրիլի 2020թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38628
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագիծ N 02
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 02


Զեկ. ՄԵՍՐՈՊ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՏԱՐԵՍԿԶԲԻ ԱԶԱՏ ՄՆԱՑՈՐԴԸ 2018 Թ. ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՖՈՆԴԱՅԻՆ ՄԱՍԵՐԻ ՄԻՋԵՎ ԲԱՇԽԵԼՈԻ, ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՅՈՒՋԵ ՀԱՏԿԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՄԱՅՆՔԻ 2018Թ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՏԱՅԻՆ ԵՎ ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍԵՐՈՒՄ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԵՎ «ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2018 Թ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՅՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 26.12. 2017 Թ N 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի  Հանրապետության «Տեղական  ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ  հոդվածի 1-ինկետի 5-րդ մասի, 83-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության  բյուջետային  համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետի և   <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության  օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի   պահանջների, հիմք ընդունելով Ապարան համայնքի 2018 թվականի  բյուջեում  փոփոխություններ կատարելու  վերաբերյալ համայնքի  ղեկավարի  առաջարկությունը.

Ապարան  համայնքի  ավագանին  որոշում  է`

1.Համայնքի բյուջեի եկամուտներն ավելացնել 11.850,0 հազ. դրամով՝ աղբահանության վճարների  մասով:

2.Հաստատել  Ապարան համայնքի  բյուջեի  տարեսկզբի ազատ մնացորդը` 72.784,1 հազ. դրամ, որից` վարչական մասով` 52.097,8 հազ. դրամ, ֆոնդային  մասով` 20.686,3 հազ. դրամ` համաձայն  հատված 4-ի:

3. Համայնքի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդ 52.097,8 հազ. դրամն ուղղել համայնքի 2017թ պարտքային պարտավորությունների  կատարմանը՝ համաձայն հատված 5–ի:

4.Համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից 120.000,0 հազ. դրամ ուղղել ֆոնդային բյուջե:

5. Համայնքի  ավագանու 26.12.2017 թ N 16-Ն որոշման 1-ին կետով  հաստատված ծախսերի  գումարն ավելացնել 84.634,0 հազ. դրամով:

6.«Ապարան համայնքի 2018 թվականի բյուջեն հաստատելու մասին» ավագանու 26.12.2018 թ N 16-Ն  որոշման N 1 հավելվածում կատարել համապատասխան  փոփոխություններ` համաձայն N N 1,2,3,4,5  և  հատվածների

             

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԵՍՐՈՊ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner