|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 հուլիսի 2020 թվականի N 44Ա |
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ՝ ՀԱՄԱՅՆՔԻ 2020Թ. ԲՅՈՒՋԵԻ 1-ԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
|
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 38- րդ հոդվածի 1-ին մասին 1-ին կետի, <<Բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի պահանջների.
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Ի գիտություն ընդունել Ապարան համայնքի ղեկավարի հաղորդումը՝ համայնքի 2020թ. բյուջեի 1-ին կիսամյակի կատարման մասին, համաձայն հավելվածի: 2. Համայնքի ղեկավար Կ. Եղիազարյանին` ա/ հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկել 2020թվականին հարկերի, տուրքերի և վարձավճարների հավաքագրման աշխատանքներն ակտիվացնելու, բյուջեով նախատեսված բոլոր ցուցանիշների կատարումն ամբողջությամբ ապահովելու համար: բ/ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել համայնքի ֆոնդային բյուջեի միջոցների ապահովման և համայնքի զարգացման ծրագրով նախատեսված խնդիրների կատարումն ապահովելու համար: |
Կողմ -10 ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ ԳԵՂԱՄՅԱՆ ԽԱՉԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԵՐԵՄՅԱՆ ԱՂՎԱՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԴԳԱՐ ՄԱԿԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐԱ ՓԱՐՎԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(480.81 Կբ)
Հավելված |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|