Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջներով, համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի.
Ապարան համայնքի ավագանին որոշում է`
1.Հավանություն տալ ՀՀ Արագածոտն մարզի Ապարան համայնքի Վարդենիս գյուղում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող (ծածկագիր՝ 02-101-0133-0038) գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ արոտավայր գործառնական նշանակության հողամասից 6.9699հա փոխելուն և այն դարձնել որպես էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության՝ էներգետիկայի գործառնական նշանակության:
2. Ընդունել ի գիտություն, որ նախատեսվում է կառուցել 5 ՄՎՏ հզորության արևային էներգիայի կայան, ներդրվելու է շուրջ 1.545.000.000 (մեկ միլիարդ հինգ հարյուր քառասունհինգ միլիոն) ՀՀ դրամ:
3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության, հողաշինության և ծրագրերի բաժնի վրա: