Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 83-րդ հոդվածի, <<Բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետի և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի պահանջների, նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդությունների հետ կապված Ապարանի տարածաշրջանի տարբեր կազմակերպությունների, համայնքապետարանի ենթակայության նախադպրոցական և արտադպրոցական հիմնարկների չաշխատելու պատճառով ծնողական և աղբահանության վարձավճարների մասով հավաքագրումները թերի են կատարվել, ուստի.
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝
1. Համայնքի ավագանու՝ 24.12.2019թ. N 75-Ն որոշման 1-ին կետով հաստատված եկամուտների գումարը նվազեցնել 20000.0հզ. դրամով՝ այլ եկամուտների մասով:
2. Համայնքի ավագանու՝ 24.12.2019թ. N 75-Ն որոշման 2-րդ կետով հաստատված ծախսերի գումարը նվազեցնել 20000.0հզ. դրամով, այդ թվում՝ 12000հզ. դրամ հանգիստ, մշակույթ և կրոն բնագավառի մասով, 8000.0հզ. դրամ՝ նախադպրոցական կրթություն բնագավառի մասով:
3. <<Ապարան համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին>> ավագանու՝ 24.12.2019թ. N 75-Ն որոշման N 1 հավելվածի NN 1,2,3 և 6 հատվածներում կատարել համապատասխան փոփոխություններ, համաձայն՝ NN 1,2,3,4 հավելվածների: