ՀՀ կառավարության 27.05.2020թ. թիվ 874-Ն որոշման համաձայն Ապարան քաղաքը բարձր լեռնային բնակավայրերից իջեցվել է լեռնային բնակավայրերի շարքին: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը Ապարան համայնքի ավագանու՝ 20.09.2018թ. թիվ 64-Ա որոշման թիվ 2 աղյուսակում ընդգրկված դեռևս չօտարված 26 միավոր հողամասերի մեկնարկային գները ՀՀ կառավարության որոշման դրույքաչափերին համապատասխանեցնելու նպատակով՝
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1. Թույլատրել համայնքի ղեկավարին` համայնքի սեփականություն հանդիսացող 26 միավոր 2,64584հա հողամասերն աճուրդ-վաճառքի միջոցով օտարել նոր սահմանված գներով: 2. Հաստատել օտարվող հողամասերի մեկնարկային գները և հավելաճի քայլերը՝ համաձայն աղյուսակ 2-ի: 3. Համայնքի ղեկավարին` ապահովել աճուրդի հրապարակայնությունը, նախապատրաստել համապատասխան փաստաթղթեր աճուրդ-վաճառքը պատշաճորեն կազմակերպելու և անցկացնելու համար: |