Այսօր: Կիրակի, 9 Օգոստոսի 2020թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 681
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագիծ N 87
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 87


Զեկ. ՌՈԲԵՐՏ ԳԱԼՍՏՅԱՆ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԽՈՏՀԱՐՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 14.01.2010թ. թիվ 16-Ն, 14.04.2011թ. թիվ 389-Ն և 02.09.2016թ. թիվ 898-Ն որոշումների պահանջներով, նպատակ ունենալով կանոնակարգելու Ապարան  համայնքի  վարչական տարածքում գտնվող արոտավայրերի և խոտհարքների օգտագործման կարգը և վարձակալության տրամադրման վարձավճարների դրույքաչափերը.

            Ապարան  համայնքի ավագանին որոշում  է`

1.Հաստատել Ապարան համայնքի տարածքում գտնվող խոտհարքների և արոտավայրերի օգտագործման կարգը՝ համաձայն հավելված 1:        2.Հաստատել քաղաքամերձ և գյուղամերձարոտավայրերի և խոտհարքների  օգտագործման  տրամադրման 1 հա-ի  վարձավճարը՝ համաձայն հավելված 2-ի և 3-ի:
3.Ընդունել ի գիտությունոր ՀՀ կառավարության 2010թթիվ 1477 որոշման համաձայն՝ մինչև 3 տարի ժամկետով արոտավայրերի վարձակալությունը կատարվում է առանց մրցույթի՝ յուրաքանչյուր միավորի  համար սահմանված կարգով մարզպետի դրական  եզրակացության հիման վրա:
4.Թույլատրել համայնքի ղեկավարին Ապարան համայնքի վարչական սահմաններում  ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերը  տրամադրել վարձակալությամբ:
5.Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել  վարչական  տարածքների համակարգման և գյուղատնտեսության բաժնի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈԲԵՐՏ ԳԱԼՍՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner