Այսօր: Երեքշաբթի, 11 Օգոստոսի 2020թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18554
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշում N 61Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 սեպտեմբերի 2018 թվականի N 61Ա

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2018Թ. ՎԱՐՉԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԲԱՇԽՄԱՆ,ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 26.12.2017Թ. N16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նկատի ունենալով, որ   ՀՀ կառավարության 23.12.2017թ. թիվ 1717-Ն որոշմամբ 2.1 հզ դրամով պակասել է Ապարանի ՔԿԱԳ բաժնի 2018թ. պահպանման ծախսերը և հաշվի առնելով համայնքի բյուջեով չնախատեսված որոշակի ծախսերի առկայությունը, ուստի համաձայն << Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին  կետի, 90-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով.

Ապարան համայնքի ավագանին որոշում է՝

1.Պակսեցնել համայնքի բյուջեի  եկամուտները 2.1 հզ  դրամով այլ եկամուտների մասով.
2.Պակասեցնել համայնքի  բյուջեի ծախսերը 2.1 հզ դրամով  պատվիրված լիազորությունների  իրականացման ծախսերի մասով.
3.Համայնքի վարչական  բյուջեի  պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող  հատկացումը նախկինում հաստատված 120000.0 հզ դրամի փոխարեն կատարել 80000.0 հզ դրամ,մնացած՝ 52200.0 հզ  դրամը ուղղել բյուջեի  վարչական մասի չնախատեսված ծախսերին.
4.Հաստատել  համայնքի բյուջեի  բյուջեի  եկամուտների և ծախսերի մասին NN 1-ին, 2-րդ, 3-րդ 6-րդ հատվածներում  կատարվող  փոփոխությունները  համաձայն NN 1,2,3,4 հավելվածների:


Կողմ -9

ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐԱՄ

ԳԵՂԱՄՅԱՆ ԽԱՉԻԿ

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԴԳԱՐ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՌԱԴԻԿ

ՄԱԿԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ

ՇԱՀԲԱԶՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՓԱՐՎԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(223.70 Կբ) Հավելված 1
(335.32 Կբ) Հավելված 2
(304.35 Կբ) Հավելված 3
(611.87 Կբ) Հավելված 4
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner