Համաձայն <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 10-րդ և <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջների, հիմք ընդունելով քաղաքացիների դիմումների և վարչական ղեկավարների առաջարկությունների հիման վրա Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1. Ապարան համայնքի 12 բնակավայրերի 40 քաղաքացիների տրամադրել հարկային արտոնություններ, հողի հարկի ապառք՝ 209.303 դրամի չափով, հողի հարկի տույժ՝ 1.466.309 դրամի չափով, շինության գույքահարկի տույժ՝ 23.199 դրամի չափով, փոխադրամիջոցի գույքահարկի տույժ՝ 98.090 դրամի չափով, ընդամենը՝ 1.796.901 դրամ, համաձայն՝ հավելված 1-ի: 2. Ապարան համայնքի Արագած գյուղի <<Ապարանի <<Արագած>> ՍՊԸ-ին տրամադրել հարկային արտոնություն, շինության գույքահարկի տույժ՝ 1.711.384 դրամի չափով, համաձայն՝ հավելված 2-ի: |