Այսօր: Երկուշաբթի, 25 Հունվարի 2021թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 483
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 50
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 50


Զեկ. ՎԱՀԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 20.09.2018Թ. ԹԻՎ 63-Ա ,,ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ,, ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ կառավարության 27.05.2020թ. թիվ 874-Ն որոշման համաձայն Ապարան քաղաքը բարձր լեռնային բնակավայրերից իջեցվել է լեռնային բնակավայրերի շարքին: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը Ապարան համայնքի ավագանու` 20.09.2018թ. թիվ 63-Ա որոշմամբ հաստատված հողամասերի մեկնարկային գները ՀՀ կառավարության որոշման դրույքաչափերին համապատասխանեցնելու նպատակով.

Ապարան համայնքի ավագանին որոշում է`

1. Թույլատրել համայնքի ղեկավարին` համայնքի սեփականություն համարվող 29.3299հա հողամասերն աճուրդ-վաճառքի միջոցով օտարել նոր սահմանված գներով:
2. Հաստատել օտարվող հողամասերի մեկնարկային գները և հավելաճի քայլերը՝ համաձայն աղյուսակ 1-ի:
3. Համայնքի ղեկավարին` ապահովել աճուրդի հրապարակայնությունը, նախապատրաստել համապատասխան փաստաթղթեր աճուրդ-վաճառքը պատշաճորեն կազմակերպելու և անցկացնելու համար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(457.44 Կբ) Աղյուսակ1
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparan.aragatsotn@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner