Այսօր: Շաբաթ, 4 Ապրիլի 2020թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37747
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշում N 02Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հունվարի 2018 թվականի N 02Ա

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆԻ /ՏԱՊ/ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2018Թ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական  ինքնակառավարման  մասին» ՀՀօրենքի 18-րդ 1-ին կետի 4-րդ մասի,  82-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման  նախարարի 12.01.2018թ. հանձնարարականը.

   Ապարան  համայնքի  ավագանին  որոշում  է`

1.Հաստատել Ապարան համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան աշխատանքային պլանի  շրջանակներում 2018թ. իրականացվող ծրագրերի ցանկն ըստ ոլորտների՝ համաձայն N 1 հավելվածի:
2.Համայնքի ղեկավարին՝ ծրագրերի ցանկն ընդգրկել համայնքի 2018թ. գնման պլանում՝ այն մինչև  փետրվարի 1-ը սահմանված կարգով հրապարակելու համար: 
3.
Թույլատրել  համայնքի ղեկավարին
ա) ծրագրի առանձին հատվածների իրականացման օբյեկտիվ անհնարինության կամ խնայողությունների դեպքում նախատեսված գումարն ուղղել առաջնահերթ և հրատապ լուծում պահանջող այլ խնդիրների լուծմանը:
բ)անհրաժեշտություն առաջանալու դեպքում ծրագրերի համար նախատեսված գումարի մինչև 20 %-ի  չափով կատարելու լրացուցիչ հատկացումներ:
4.Համայնքի ղեկավարին` ապահովել կապիտալ ծրագրերի նախագծային նախահաշվային փաստաթղթերի կազմումը, օրենքով սահմանված կարգով կազմակերպել աշխատանքների գնման գործընթացները և  ժամանակին ապահովել  ծրագրերի կատարումը:

 

 


Կողմ -12

ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐԱՄ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ

ԵՐԵՄՅԱՆ ԱՂՎԱՆ

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԴԳԱՐ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՌԱԴԻԿ

ՄԱԿԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ

ՇԱՀԲԱԶՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐԱ

ՏՈՆՈՅԱՆ ՄՈՒՇԵՂ

ՓԱՐՎԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.16 Մբ) Հավելված N 1
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner