|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 դեկտեմբերի 2020 թվականի N 103Ա |
ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՌՈՒՍԼԱՆ ՍԵՐԳԵՅԻ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՐԻՔԱՎՈՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ռուսլան Սերգեյի Իսրայելյանը ծնվել է Ապարան քաղաքում: Հետագայում բնակություն է հաստատել ԼՂՀ Քաշաթաղի շրջանում: Համաձայն ՀՀ ՊՆ Զինծառայողների առողջության, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության տեղեկանքի՝ Ռուսլան Իսրայելյանն ընդգրկված է զոհված զինծառայողների անվանացանկում: Ռ.Իսրայելյանի ընտանիքը՝ կինը և երկու անչափահաս երեխաները ներկայումս բնակվում են Ապարան քաղաքում՝ վարձակալած բնակարանում:
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Զոհված Ռուսլան Իսրայելյանի ընտանիքին ճանաչել բնակարանի կարիքավոր և ընդգրկել բնակարանի կարիքավորների ցանկում:
2. Խնդրել ՀՀ Արագածոտնի մարզպետին՝ զոհված Ռուսլան Իսրայելյանի ընտանիքի բնակարանի ապահովման հարցը ներկայացնել ՀՀ ՊՆ: |
Կողմ -10 ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ ԳԵՂԱՄՅԱՆ ԽԱՉԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԴԳԱՐ ՄԱԿԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ ՇԱՀԲԱԶՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՓԱՐՎԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|