Այսօր: Կիրակի, 22 Սեպտեմբերի 2019թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6062
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագիծ N 23
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 23


Զեկ. ՎԱՀԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԵՆՈՒՏ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին>>  ՀՀ օրենքի 18-րդ  հոդվածի 1-ին մասի  31-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջներով, համաձայն ՀՀ  կառավարության 2011 թվականի  դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ  հաստատված  կարգի.

Ապարան համայնքի ավագանին որոշում է՝

1.Հավանություն տալ  ՀՀ  Արագածոտնի  մարզի Ապարան համայնքի Վարդենուտ գյուղում  գտնվող  քաղաքացու սեփականություն հանդիսացող (ծածկագիր՝ 02-102-0114-0029) 0.1 հա  գյուղատնտեսական  նպատակային  նշանակության վարելահողի գործառնական նշանակության հողամասը  փոխելուն  և այն  դարձնել որպես  բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
2.Ընդունել ի գիտություն, որ առաջարկված հողակտորը հարակից է  հասարակական կառուցապատման  հողատարածքին և նախատեսված է  կառուցել արագ սննդի սպասարկման օբյեկտ:

3.Որոշման  կատարման պատասխանատվությունը  դնել քաղաքաշինության, հողաշինության և ծրագրերի բաժնի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner