|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 մարտի 2019 թվականի N 23Ա |
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԵՆՈՒՏ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջներով, համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի.
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հավանություն տալ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Վարդենուտ գյուղում գտնվող քաղաքացու սեփականություն հանդիսացող (ծածկագիր՝ 02-102-0114-0029) 0.1 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի գործառնական նշանակության հողամասը փոխելուն և այն դարձնել որպես բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության: 2.Ընդունել ի գիտություն, որ առաջարկված հողակտորը հարակից է հասարակական կառուցապատման հողատարածքին և նախատեսված է կառուցել արագ սննդի սպասարկման օբյեկտ: 3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության, հողաշինության և ծրագրերի բաժնի վրա:
|
Կողմ -10 ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐԱՄ ԳԵՂԱՄՅԱՆ ԽԱՉԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՏՅՈՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԴԳԱՐ ՄԱԿԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ ՇԱՀԲԱԶՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐԱ ՓԱՐՎԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|