Այսօր: Երեքշաբթի, 26 Մայիսի 2020թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7603
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագիծ N 59
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 59


Զեկ. ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ 2020 Թ. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջների, ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33-34-35- րդ հոդվածների դրույթներով.

Ապարան համայնքի ավագանին որոշում է`

1.Հաստատել Ապարանի համայնքապետարանի աշխատակազմի 2020թ. կառուցվածքը՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել համայնքապետարանի աշխատակիցների 2020թ. թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 2 հավելվածի:
3.Հաստատել համայնքապետարանի հաստիքացուցակում ներառված՝ վարչական տարածքների անասնաբույժների և տեխնիկական աշխատողների 2020թ. հաստիքային միավորները՝ համաձայն N 2/1 և 2/2 հավելվածների:
4. Ընդունել ի գիտություն, որ Համայնքային ծառայության պաշտոնների մասով աշխատակազմի աշխատողների թվաքանակը և հաստիքացուցակը հաստատված է համարվում ՀՀ կառավարության պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայողների անվանացանկի հաստատման մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:
5.Թույլատրել համայնքի ղեկավարին` բյուջետային տարվա ընթացքում խիստ անհրաժեշտության և ֆինանսական հնարավորությունների դեպքում` աշխատակազմը լրացուցիչ համալրել պայմանագրային մինչև 10 աշխատողներով:
6.Ուժը կորցրած ճանաչել Ապարան համայնքի ավագանու 29.11.2018թ. N 75-Ա որոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.02 Մբ) Հավելված 1-2
(446.64 Կբ) Հավելված
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner