|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 սեպտեմբերի 2020 թվականի N 70Ա |
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՂԻՊԱՏՐՈՒՇ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն ՀՀ վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 04.08.2020թ. թիվ 101 դրական եզրակացության և ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ և 31-րդ կետերով և ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջներով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1. ՀՀ Արագածոտն մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 02-040-0321-0005 ծածկագրի՝ 2.3820հա, 02-040-0321-0004 ծածկագրի՝ 4.1766հա, 02-040-0328-0001 ծածկագրի՝ 6.4375հա և 02-040-0157-0001 ծածկագրի՝ 1.1954հա բնակավայրերի նպատակային նշանակության այլ գործառնական նշանակության հողամասերը փոխել և այն դարձնել որպես գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ արոտավայրերի գործառնական նշանակության: 2. Համայնքի ղեկավարին` ապահովել <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 143 –րդ հոդվածի 30-րդ մասի սահմանված կարգով նշված փոփոխությունն և այն արտացոլել հերթապահ քարտեզում: 3. Փոփոխված հողամասերը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել 2021թ. հողային հաշվեկշռում: 4.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության, հողաշինության և ծրագրերի բաժնի վրա: |
Կողմ -8 ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԴԳԱՐ ՄԱԿԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ ՇԱՀԲԱԶՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՓԱՐՎԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|