Այսօր: Երկուշաբթի, 1 Հունիսի 2020թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5751
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշում N 60Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 նոյեմբերի 2019 թվականի N 60Ա

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020Թ. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿՆԵՐԸ,ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, 35–րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետերի պահանջների, ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33-34-35-րդ հոդվածների դրույթներով.

Ապարան համայնքի ավագանին որոշում է`

1. Հաստատել Ապարան համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2020թ. կառուցվածքը` համաձայն N 1 հավելվածի:
1.1. <<Ապարան համայնքի Ապարան քաղաքի Վարդանանց ասպետների անվան մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ից առանձնացնել Ապարան քաղաքի թիվ 2  մանկապարտեզը և ստեղծել <<Ապարան համայնքի Ապարան քաղաքի թիվ 1 մանկապարտեզ>> ՀՈԱԿ:
1.2 Լուծարել՝ <<Ապարան համայնքի Ապարան քաղաքի Վարդանանց  ասպետների անվան մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ում ներառված Լուսագյուղի վարչական տարածքում գտնվող մանկապարտեզը, փոխարենը  ստեղծել  վաղ մանկական զարգացման խառը տարիքային խմբի կենտրոն (ՎՄԶԿ):
1.3. <<Ապարան համայնքի Արագածի Լիա Տեր Ղևոնդյանի անվան մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ից առանձնացնել Հարթավանի մանկապարտեզը և ստեղծել <<Հարթավան և Քուչակ գյուղերի մանկապարտեզ>> ՀՈԱԿ: 
2.Ապարան համայնքի ղեկավարին՝ մեկամսյա ժամկետում կարգավորել սույն որոշման պահանջներից բխող բոլոր իրավական և փաստաթղթային ձևակերպումները:
3.Հաստատել Ապարան համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների 2020թ. թվաքանակները, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն` NN 2,3,4,5,6,7,8,9,10,11 հավելվածների: 
4.Հաստատել Ապարան համայնքի ՀՈԱԿ-երի ժամկետային պայմանագրային աշխատողների 2020թ. թվաքանակները, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն NN 2/1, 8/1, 8/2, 8,3, 9/1, 9/2, 9/3 հավելվածների:
5. Թույլատրել համայնքի ղեկավարին`2020թ. ընթացքում` 
ա/ անհրաժեշտության դեպքում կատարելու հաստիքների վերադասավորում ՀՈԱԿ–ների միջև: 
բ/ խիստ անհրաժեշտության և ֆինանսական հնարավորությունների դեպքում` ՀՈԱԿ–ները լրացուցիչ համալրել պայմանագրային մինչև 10 աշխատողներով: 
6. ՈՒժը կորցրած ճանաչել Ապարան համայնքի ավագանու 29.11.2018թ. N 76-Ա որոշումը:


Կողմ -10

ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐԱՄ

ԳԵՂԱՄՅԱՆ ԽԱՉԻԿ

ԵՐԵՄՅԱՆ ԱՂՎԱՆ

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԴԳԱՐ

ՄԱԿԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ

ՇԱՀԲԱԶՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐԱ

ՓԱՐՎԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(335.71 Կբ) Հավելված 1
(4.44 Մբ) Հավելված 2-13
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner