Համաձայն <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 10-րդ և <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջների, հիմք ընդունելով քաղաքացիների դիմումների և վարչական ղեկավարների առաջարկությունների հիման վրա Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է`
1. Ապարան համայնքի 13 բնակավայրերի 31 քաղաքացիների տրամադրել հարկային արտոնություններ, հողի հարկի տույժ՝ 1.649.846 դրամի չափով, շինության գույքահարկի տույժ՝ 10.063 դրամի չափով, փոխադրամիջոցի գույքահարկի տույժ՝ 108.646 դրամի չափով, ընդամենը՝ 1.768.545 դրամ, համաձայն՝ հավելված 1-ի:
2.Ապարան համայնքի Արագած գյուղի <<Ապարանի Արագած >> ՍՊԸ-ին տրամադրել հարկային արտոնություն, շինության գույքահարկի տույժ՝858.772 դրամի չափով, համաձայն՝ հավելված՝ 2-ի: