Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 83-րդ հոդվածի, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետի և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով, նկատի ունենալով, որ սուբվենցիոն ծրագրով Ապարան համայնքում իրականացվում է լայնամաշտաբ ասֆալտապատման աշխատանքներ, որի ամբողջական ծավալները ներառված չէր համայնքի 2020թ. բյուջեում, ուստի առաջարկություն է ներկայացվում համայնքի ավագանուն Ապարան համայնքի բյուջեի ծախսային մասում կատարել համապատասխան փոփոխություններ ծրագրի իրականացման համար, ինչի նպատակով. Ապարան համայնքի ավագանին որոշում է՝
1.Համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդի 15000.0 հզ. դրամը ուղղել ֆոնդային բյուջե, ճանապարհային տրանսպորտ բնագավառին սուբվենցիոն ծրագրի իրականացման համար:
2. Կրճատել համայնքի բյուջեով հաստատված տարբեր բնագավառների կապիտալ ծախսերից 57500.0հզ դրամ:
3. Ավելացնել համայնքի բյուջեի ճանապարհային տրանսպորտ բնագավառին 57500.0 հզ. դրամ սուբվենցիոն ծրագրի իրականացման համար:
4. ,,Ապարան համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին,, ավագանու՝ 24.12.2019 թ. N 75-Ն որոշման N 1 հավելվածի NN 2, 3 և 6 հատվածներում կատարել համապատասխան փոփոխություններ, համաձայն՝ NN 1, 2, 3 հավելվածների: |