Այսօր: Կիրակի, 22 Սեպտեմբերի 2019թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5639
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագիծ N 24
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 24


Զեկ. ՎԱՀԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔՈՒՉԱԿ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 2.4367ՀԱ ԵՎ 0.2321 ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք  ընդունելով ՀՀ վարչապետի 2001թ.  օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ  ստեղծված << Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման  միջգերատեսչական  հանձնաժողովի>>12.03.2019թ. թիվ 14 դրական եզրակացության, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ  հաստատված կարգով, << Տեղական ինքնակառավարման մասին>>  ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ինմասի 29-րդ և 31-րդ կետերով և ՀՀ  հողային  օրենսգրքի 7-րդ  հոդվածի պահանջներով.


Ապարան համայնքի ավագանին որոշում է՝

1.ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Քուչակ գյուղի վարչական տարածքում գտնվող <<ԷՆԷՅՈՒՈԹԵՐԿՈՄՊԱՆԻ>> ՓԲԸ-ի սեփականությունհանդիսացողգյուղատնտեսականնպատակային նշանակության 2.4367հա / կադաստրային ծածկագիր՝ 02-111-0235-0052/վարելահողը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական գործառնական նշանակության՝ խմելու ջրի շշալցման արտադրամաս կառուցելու նպատակով:
2.ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Քուչակ գյուղի վարչական տարածքում գտնվող << ԷՆ ԷՅ ՈՒՈԹԵՐԿՈՄՊԱՆԻ>> ՓԲԸ-ին անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գյուղատնտեսական նպատակային նշանակության 0.2321հա /կադաստրային ծածկագիր՝ 02-111-0235-0050/ արոտավայրը փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների նպատակային նշանակության կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության՝ ինքնակամ կառուցված խմելու ջրի խորքային հորը և ջրընդունիչը օրինականացնելու համար:
3.Համայնքի ղեկավարին՝ ապահովել << Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 30-րդ մասի սահմանված կարգով նշված փոփոխությունն արտացոլել հերթապահ քարտեզում:
4.Փոփոխված հողակտորներըպետականգրանցում ստանալուց հետո  ընդգրկել 2019թ. հողային հաշվեկշռում:
5.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության, հողաշինության  և ծրագրերի  բաժնի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner