Ապարան համայնքի սեփականություն հանդիսացող 02-002-0100-0025 ծածկագրից՝ 0.0797 հա, 02-002-0100-0015 ծածկագրից՝ 0.0822 հա, 02-002-0100-0017 ծածկագրից՝ 0.12 հա, 02-002-0108-0036 ծածկագրից՝ 0.17425 հա և 02-040-0033-0013 ծածկագրով՝ 0.2296 հա բնակելի կառուցապատման հողամասերը քարտեզագրման ընթացքում հաշվառվել է քաղաքացիների անվամբ, սակայն պետական գրանցման ընթացում կատարվել է քարտեզի ուղղում և քաղաքացիները փաստաթղթերով հատկացված հողամասի չափով ստացել են պետական գրանցում: Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 31-րդ և 32-րդ կետերի պահանջների.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1. Քաղաքացիների անվամբ հաշվառված և քարտեզի ուղղման արդյունքում տարանջատված 02-002-0100-0025 ծածկագրից՝ 0.0797հա, 02-002-0100-0015 ծածկագրից՝ 0.0822հա, 02-002-0100-0017 ծածկագրից՝ 0.12հա, 02-002-0108-0036 ծածկագրից՝ 0.17425հա և 02-040-0033-0013 ծածկագրով՝ 0.2296 հա բնակելի կառուցապատման հողամասերը ճանաչել Ապարան համայնքի սեփականություն: 2. Համայնքային սեփականություն ճանաչված բնակելի կառուցապատման հողամասերը վերցնել հաշվառման և ընթացիկ տարվա հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխությունները: 3. Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության, հողաշինության և ծրագրերի բաժնի վրա: |