Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջներով, համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1. Հավանություն տալ ՀՀ Արագածոտն մարզի Ապարան համայնքի Քուչակ գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 02-111-0225-0012 և 02-111-0225-0013 ծածկագրից 3.4071 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության 2.7743հա վարելահող և 0.6328հա այլ գործառնական նշանակության հողամասերը փոխելուն և այն դարձնել որպես բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության: 2. Ընդունել ի գիտություն, որ առաջարկված հողամասերի նպատակային նշանակությունը փոխելուց հետո այն օտարվելու է աճուրդային կարգով բնակելի կառուցապատման նպատակով: 3. Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության, հողաշինության և ծրագրերի բաժնի վրա: |