Այսօր: Երկուշաբթի, 25 Հունվարի 2021թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 434
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 48Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հուլիսի 2020 թվականի N 48Ա

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ 2-ՐԴ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ 2-ՐԴ ՀԱՐԿԻՑ 32,5ՔՄ ՏԱՐԱԾՔ ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նկատի ունենալով, որ Վորլդ Վիժն Հայաստան բարեգործական կազմակերպությանը համայնքի ավագանու՝ 19.06.2019թ. N43-Ա որոշմամբ, քաղաքի առավել խոցելի և ծայրահեղ աղքատ ընտանիքների շուրջ 70 երեխաների դպրոցի դասերից հետո սնունդ ստանալու, դասերը պատրաստելու, խմբակներին մասնակցելու համար երկարօրյա ցերեկային կենտրոն ստեղծելու և շահագործելու նպատակով տրամադրված 200քմ տարածքի վերանորոգման աշխատանքները ավարտված են, անհրաժեշտություն է առաջացել կազմակերպությանը տրամադրել տարածք՝ պահեստային մաս ունենալու համար: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի պահանջներով.

Ապարան համայնքի ավագանին որոշում է`

1. Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Ապարանի համայնքապետարանի վարչական շենքի 2-րդ մասնաշենքի 2-րդ հարկից, որպես պահեստային տարածք 32.5քմ <<Վորլդ Վիժն հանուն երեխաների>> հիմնադրամին 13 տարի ժամկետով՝ համաձայն տարածքի տրամադրման 24.12.2019թ. կնքված պայմանագրի, անհատույց օգտագործման տրամադրելուն:
2. Ընդունել ի գիտություն, որ Վորլդ Վիժն Հայաստան բարեգործական կազմակերպությունը պահեստային տարածք մուտք գործելու համար կիրականացնի շինարարական և վերանորոգման աշխատանքներ:
3. Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության, հողաշինության և ծրագրերի բաժնի վրա:


Կողմ -10

ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐԱՄ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ

ԳԵՂԱՄՅԱՆ ԽԱՉԻԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ԵՐԵՄՅԱՆ ԱՂՎԱՆ

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԴԳԱՐ

ՄԱԿԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐԱ

ՓԱՐՎԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparan.aragatsotn@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner