Այսօր: Ուրբաթ, 10 Ապրիլի 2020թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50151
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագիծ N 09
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 09


Զեկ. ՎԱՀԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ ՎԱՐԴԵՆՈՒՏ ԳՅՈՒՂԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,5 ՀԱ ՀՈՂԱԿՏՈՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն ՀՀ վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամաբ ստեղծված՝ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի  08.12.2017թ-ի թիվ 153 դրական եզրակացության, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2011թ դեկտեմբերի 29-ի թիվ
1918-
Ն որոշմամբ հաստատված կարգի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  18-րդ հոդվածի  29-րդ և 31-րդ կետերի և ՀՀ հողային օրենսգրքի
7-
րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով ,,Իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ  մասի դրույթը.
 

       Ապարանի  համայնքի ավագանին որոշում  է`

1.ՀՀ Արագածոտն մարզի Ապարան համայնքի Վարդենուտ գյուղի տարածքում գտնվող  ,,ԱԳԱԹԱ-777,,  ՍՊԸ-ի  սեփականությունը հանդիսացող  գյուղատնտեսականնպատակային   նշանակության 0.5հա /կադաստրային ծածկագիր՝ 02-102-0116-0029/ վարելահողը փոխադրել ընդերքօգտագործման և այլ արտադրական  նպատակային  նշանակության  գյուղատնտեսական  արտադրական գործառնական նշանակության՝ ինքնակամ կառուցված սպանդանոցը  օրինականացնելու նպատակով:

2.Համայնքի ղեկավարին`ապահովել «Քաղաքաշինության մասին»  ՀՀ օրենքի 143 րդ  հոդվածի 30-րդ մասի սահմանված կարգով նշված փոփոխությունն  արտացոլել հերթապահ քարտեզում և  փոփված հողակտորը պետական գրանցում ստանալուց հետո ընգրկել  2018թ հողային  հաշվեկշկում:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner