Նպատակ | Ապարանի քաղաքային համայնքի քառամյա զարգացման ծրագիրն այն հիմնական փաստաթղթերից մեկն է, որը մշակվում է համայնքի ղեկավարի կողմից, քննարկվում է համայնքապետարանի աշխատակազմի, համայնքի վարչական տարածքում գործող տարբեր կազմակերպությունների, բնակչության տարբեր խմբերի հետ, քննարկվում և հաստատվում է համայնքի ավագանու կողմից, և դրվում գործողության մեջ: Ծրագիրն իրենից ներկայացնում է համայնքի սոցիալ - տնտեսական իրավիճակի համալիր վերլուծության և առկա հիմնախնդիրների բացահայտման, ֆինանսական, տնտեսական և մարդկային ռեսուրսների գնահատման արդյունքում նպատակային զարգացման տեսանկյունից ձեռնարկվելիք քայլերի ամբողջություն, որը նախատեսում է ռազմավարական քաղաքականությամբ համայնքային խնդիրների արդյունավետ լուծման և նպատակային բյուջետավարման գործընթացի իրականացման հանրագումարը: Համայնքի հնգամյա զարգացման ծրագրի հիմնական նպատակն է` Ծրագրերի իրականացման ճանապարհով հետևողականորեն բարելավել համայնքի բնակչության կյանքի պայմանները, հոգատարություն հանդես բերել նրանց սոցիալ – տնտեսական, կումունալ – կենցաղային, մշակութային և հանգստի պայմանների բարելավմանը, նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը և ազատ աշխատուժի զբաղվածության ապահովմանը, հետևողականություն դրսևորել արտագաղթի նվազեցման, աղքատության մակարդակի հաղթահարման գործում: |