Այսօր: Հինգշաբթի, 22 Օգոստոսի 2019թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14958
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշում N 24Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մարտի 2019 թվականի N 24Ա

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔՈՒՉԱԿ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 2.4367ՀԱ ԵՎ 0.2321 ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված << Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի>>12.03.2019թ. թիվ 14 դրական եզրակացության, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգով, << Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ինմասի 29-րդ և 31-րդ կետերով և ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջներով.

Ապարան համայնքի ավագանին որոշում է՝

1.ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Քուչակ գյուղի վարչական տարածքում գտնվող <<ԷՆԷՅՈՒՈԹԵՐԿՈՄՊԱՆԻ>> ՓԲԸ-ի սեփականությունհանդիսացողգյուղատնտեսականնպատակային նշանակության 2.4367հա / կադաստրային ծածկագիր՝ 02-111-0235-0052/վարելահողը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական գործառնական նշանակության՝ խմելու ջրի շշալցման արտադրամաս կառուցելու նպատակով:
2.ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Քուչակ գյուղի վարչական տարածքում գտնվող << ԷՆ ԷՅ ՈՒՈԹԵՐԿՈՄՊԱՆԻ>> ՓԲԸ-ին անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գյուղատնտեսական նպատակային նշանակության 0.2321հա /կադաստրային ծածկագիր՝ 02-111-0235-0050/ արոտավայրը փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների նպատակային նշանակության կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության՝ ինքնակամ կառուցված խմելու ջրի խորքային հորը և ջրընդունիչը օրինականացնելու համար:
3.Համայնքի ղեկավարին՝ ապահովել << Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 30-րդ մասի սահմանված կարգով նշված փոփոխությունն արտացոլել հերթապահ քարտեզում:
4.Փոփոխված հողակտորներըպետականգրանցում ստանալուց հետո  ընդգրկել 2019թ. հողային հաշվեկշռում:
5.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության, հողաշինության  և ծրագրերի  բաժնի վրա:


Կողմ -10

ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐԱՄ

ԳԵՂԱՄՅԱՆ ԽԱՉԻԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԴԳԱՐ

ՄԱԿԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ

ՇԱՀԲԱԶՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐԱ

ՓԱՐՎԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner