Համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ,18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետերի պահանջների,ղեկավարվելուվ ,,Իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի դրույթներով,հիմք ընդունելով Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի գյուղական բնակավայրերում աղբահանության և սանիտարական մաքրմանաշխատանքներն օպերատիվ և արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունից.
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Ապարան համայնքի ավագանու 2017 թ դեկտեմբերի 5-ի ,,Ապարանի համայնքապետարանի աշխատակազմի 2018թ թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին,, 07-Ա որոշման 2 -րդ մասի հավելված 2/2-ը ճանաչել անվավեր:
2.Ապարան համայնքի ավագանու 2017 թ դեկտեմբերի 5-ի ,,Ապարան համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակազմերի 2018թ թվաքանակները, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին,, 09-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
ա) 1-ին մասի հավելված 9-ի՝ ,,Ապարան համայնքի Արագածի կոմունալ ծառայություն,, ՀՈԱԿ հաստիքացուցակում կատարել փոփոխություն՝ ,,Աղբահանության ավտովարորդ,,- ի դրույքաչափը 95.000-ից դարձնել 140.000 ՀՀ դրամ, իսկ ,,Աղբահանության բանվոր,,-ի դրույքաչափը՝ 85.000-ից՝ 115.000 ՀՀ դրամ:
բ) 2-րդ մասի ,,Ապարան համայնքի Արագածի կոմունալ ծառայություն,, ՀՈԱԿ-ի ժամկետային պայմանագրային աշխատողների թվաքանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի հաստատման հավելված 9/1-ում կատարել հետևյալ լրացումները՝ - ,,Աղբահանության ավտովարորդ,, - 1 հաստիքային միավոր, դրույքաչափը՝ 140.000 ՀՀ դրամ
- ,,Աղբահանության բանվոր,, - 1 հաստիքային միավոր, դրույքաչափը՝ 115.000 ՀՀ դրամ:
գ) 2-րդ մասի ,,Ապարան համայնքի կոմունալ ծառայություն,, ՀՈԱԿ-ի ժամկետային պայմանագրային աշխատողների թվաքանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի հաստատման հավելված 6/1-ում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
- ,,Աղբահանության ավտովարորդ,, - 2 հաստիքային միավոր, դրույքաչափը՝ 140.000 ՀՀ դրամ
- ,,Աղբահանության բանվոր,, - 2 հաստիքային միավոր, դրույքաչափը՝ 115.000 ՀՀ դրամ
-,,Բեռնատար ավտոմեքենայի վարորդ,,-ի հաստիքային միավորը 0,75-ից դարձնել 1,0 միավոր, դրույքաչափը՝ 120.000-ից՝ 140.000 դրամ:
3. Հաստատել ,,Ապարան համայնքի կոմունալ ծառայություն,,ՀՈԱԿ և ,,Ապարան համայնքի Արագածի կոմունալ ծառայություն,,ՀՈԱԿ թվաքանակները, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը փոփոխություններով և լրացումներով՝ համաձայն 6/1, 9, 9/1 հավելվածների:
4. Գյուղական բնակավայրերում աղբահանություն իրականացնելու նպատակով վարձակալվող 4 բեռնատար ավտոմեքենաներից յուրաքանչյուրին ամսական հատկացնել 25.000-ական դրամ՝ տեխնիկական սպասարկումն իրականացնելու նպատակով:
5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2018 թ մարտի 19-ից: |