Այսօր: Հինգշաբթի, 22 Օգոստոսի 2019թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16337
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Որոշում N 221Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հունիսի 2019 թվականի N 221Ա

ՊՈՂՈՍ ԳՐԻՇԱՅԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՉԱՓԻՑ ՄԻՆՉԵՎ 20% ՓԱՍՏԱՑԻ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք  ընդունելով Պողոս Համբարձումյանի գրավոր դիմումը հատկացումից  ավել զբաղեցրած տնամերձ հողամասի նկատմամբ սեփականության  իրավունքը ճանաչելու  մասին: Ղեկավարվելով  ՀՀ  Հողային օրենսգրքի 64 հոդվածի 2-րդ  կետի  սահմանված  պահանջներով: Հաշվի առնելով  այն  հանգամանքը, որ Ապարանի շրջխորհրդի գործադիր կոմիտեի 1994թ. փետրվարի 17-ի նիստի N2 արձանագրության N 6 կետի որոշմամբ  Պողոս Գրիշայի Համբարձումյանին հատկավել է 0.08հա տնամերձ հողամաս, սակայն Ապարան համայնքի Ապարան քաղաքի կադաստրային քարտեզում արտացոլված է 02-002-0014-0003 ծածկագրով՝ 0.0875հա  տնամերձ հողամաս, որը չի գերազանցում հատկացված տնամերձ հողամասի չափի 20%-ըև նկատի ունենալով այն հանգամանքը, որ  կադաստրային քարտեզագրման արդյունքում  հաշվառված ավելի օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակության, ընդգրկված չէ ՀՀ  <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով  նախատեսված սահմանափակումների ցանկում, չի  ընդգրկված ինժեներատնտեսական օբյեկտների օտարման կամ  անվտանգության  գոտիներում, ինչպես նաև հնագիտական պատմամշակութային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի  առաջացնում սերվիտուտ՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Ճանաչել Պողոս Գրիշայի Համբարձումյանին սեփականության իրավունքը հատկացումից ավել զբաղեցրած 0.0075հա հողատարածքի նկատմամբ կիրառելով Հողային օրենսգրքի 64 հոդվածի 2-րդ  կետը, քանի որ այդ հողամասը չի  գերազանցում ընդհանուր հատկացված հողամասերի 20%-ը:
2.
Սույն  որոշումը ենթակա է պետական գրանցման  ՀՀ  կառավարության առընթեր անշարժ  գույքի կադաստրի  պետական  կոմիտեի  լիազորված  մարմնում:
3.Աշխաակազմի քարտուղարին՝ կատարել  համապատասխան  ձևակերպումներ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner