Այսօր: Երկուշաբթի, 21 Հոկտեմբերի 2019թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37789
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշում N 39Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հունիսի 2019 թվականի N 39Ա

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱԳԱԾ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ինմասի 1-ին կետի և ՀՀ  հողային  օրենսգրքի  7-րդ  հոդվածի պահանջներով, համաձայն  ՀՀ  կառավարության 2011 թվականի  դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ  հաստատված  կարգի.

Ապարան  համայնքի ավագանին որոշում է՝

1.Հավանություն տալ ՀՀ Արագածոտնի  մարզի Ապարան համայնքի Արագած  գյուղում  գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող (ծածկագիր՝ 02-015-0104-0007) 5.34հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ  արտադրական  նպատակային  նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական  գործառնական  նշանակության հողամասից 2.38հա  փոխելուն և այն  դարձնել որպես էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների  նպատակային նշանակության՝ էներգետիկայի  գործառնական  նշանակության:
2.Ընդունել ի գիտություն,որ նախատեսվում է կառուցել արևային էներգետիկայի կայան ներդրվելու է  շուրջ  440.000.000 (չորս հարյուր քառասուն միլիոն) դրամ, բացվելու է 20 և  ավելի աշխատատեղ:
3.Որոշման  կատարման  պատասխանատվությունը դնել քաղաքաշինության, հողաշինության և ծրագրերի  բաժնի վրա:


Կողմ -8

ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐԱՄ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ

ԳԵՂԱՄՅԱՆ ԽԱՉԻԿ

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԴԳԱՐ

ՄԱԿԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ

ՇԱՀԲԱԶՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner