Այսօր: Հինգշաբթի, 22 Օգոստոսի 2019թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16406
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշում N 89Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 դեկտեմբերի 2018 թվականի N 89Ա

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԵՆԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և  ՀՀ  հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջներով,  համաձայն ՀՀ  կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի  թիվ  1918-Ն որոշմամբ  հաստատված կարգի.

Ապարան համայնքի ավագանին որոշում է՝

1.Հավանություն տալ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Շենավան գյուղի վարչական տարածքում  գտնվող  համայնքային սեփականություն հանդիսացող 02-082-0210-0001 ծածկագրի 4.3959հա  արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ  արտադրական  նշանակության օբյեկտների  նպատակային  նշանակության՝ ընդերք օգտագործման գործառնական նշանակության  հողամասը փոխելուն և այն դարձնել էներգետիակայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության՝ կոմունալ ենթակառուցվածքների  գործառնական նշանակության:
2.Ընդունել ի գիտություն, որ առաջարկված հողակտորը նախկինում եղել է ավազահավաք և ներկա պահին օգտագործվում է որպես  աղբավայր:
3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության, հողաշինության և ծրագրերի բաժնի վրա:


Կողմ -13

ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐԱՄ

ԳԵՂԱՄՅԱՆ ԽԱՉԻԿ

ԵՐԵՄՅԱՆ ԱՂՎԱՆ

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԴԳԱՐ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՌԱԴԻԿ

ՄԱԿԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ

ՇԱՀԲԱԶՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐԱ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՏՈՆՈՅԱՆ ՄՈՒՇԵՂ

ՓԱՐՎԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner