Այսօր: Կիրակի, 26 Մայիսի 2019թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12597
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Որոշում N 82Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 մարտի 2019 թվականի N 82Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՈՒՄ ՊԱԿԱՍ ԳՐԱՌՎԱԾ 0.0042 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ավագ Արարատի Եղիազարյանի և համասեփականատերերի գրավոր դիմումը  անշարժ գույքի վկայականում պակաս գրառված 0.0042 հա  հողամասի սեփականության իրավունքը  ճանաչելու մասին: Ղեկավարվելով <<Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական  կարգավիճակի մասին>> 26.12.2002թ. ՀՀ  օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ 02-102-0103-0012  ծածկագրով հողամասը Վարդենուտ գյուղի  կադաստրային քարտեզում  արտացոլված է 0.3242հա, սակայն առանց գծային չափերի  փոփոխության  պետական գրանցում է  կատարվել 0.32հա հողամասի նկատմամբ, քանի որ այդ  հողամասը փաստացի նրանց կողմից օգտագործվել է  մինչև 2001թ. մայիսի 15-ը և օգտագործվող ավել հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական  նշանակության օգտագործելու համար, ընդգրկված չէ ՀՀ  << Հողային  օրենսգրքի >> 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցուցակում, չի ընդգրկված ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, ինչպես նաև հնագիտական պատմամշակութային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքներն և չի առաջացնում սերվիտուտ՝  

                                                                                                                           Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  Ե Մ՝

1.Ճանաչել Ավագ Արարատի Եղիազարյանի, Շահանդուխտ Վոլոդյայի Եղիազարյանի, Ծաղիկ Ավագի Եղիազարյանի, Անդրանիկ Ավագի Եղիազարյանի, Խաչիկ Ավագի Եղիազարյանի և  Արտուր Ավագի Եղիազարյանի սեփականության իրավունքը Ապարան համայնքի Վարդենուտ գտնվող իրավունքի պետական գրանցում ստացած վկայականում պակաս գրառված 0.0042 հա հողամասի  նկատմամբ: Վկայականում արտացոլված հողամասի ուրվագիծը համապատասխանում է Վարդենուտ կադաստրային  քարտեզում գծագրված հողամասի ուրվագիծը, որի սահամանագծերը չեն փոփոխվել, սակայն  վկայականում հողամասի մակերեսը պակաս է գրառվել:
2.Սույն  որոշումը ենթակա է պետական  գրանցման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի լիազորված  մարմնում:
3. Աշխատակազմի քարտուղարին՝ կատարել համապատասխան ձևակերպումներ:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner