Համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին մասի, 18 - րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ մասի, 83-86 րդ հոդվածների ,,Բյուջետային համակարգի մասին,, օրենքի 32 –րդ հոդվածի պահանջների.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1. Հաստատել Ապարան համայնքի 2021 թ բյուջեն` համաձայն N 1 հավելվածի` ա) Եկամուտների մասով` 959.460.700 ՀՀ դրամ բ) Ծախսերի գծով` 1.009.460.700 ՀՀ դրամ 2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների` համաձայն հատված 1– ի. 3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման` համաձայն հատված 2 - ի. 4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` համաձայն հատված 3 – ի. 5. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն հատված 6 – ի. 6. ,,Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին,, ՀՀ օրենքի 33 –րդ հոդվածի 3– րդ կետի համաձայն` ա) թույլատրել համայնքի ղեկավարին` համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև. բ) սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 % -ը: |