Այսօր: Շաբաթ, 7 Դեկտեմբերի 2019թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12333
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագիծ N 21
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 21


Զեկ. ՎԱՀԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԼՈՒՍԱԳՅՈՒՂ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջներով համաձայն ՀՀ  կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի.

Ապարան համայնքի ավագանին որոշում է՝

1. Հավանություն տալ  ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Լուսագյուղ գյուղում գտնվող քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-051-0073-0001 ծածկագրից՝ 0.06402հա   արդյունաբերության , ընդերքօգտագործման և այլ արտադրական  նպատակային նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության  հողամասը փոխելուն և այն  դարձնել որպես  բնակավայրերի  նպատակային  նշանակության  բնակելի  կառուցապատման  գործառնական  նշանակության:
2.Ընդունել ի գիտություն, որ  առաջարկված հողակտորը քաղաքացու կողմից օգտագործվում է որպես  բնակելի  կառուցապատման հողամաս և ինքնակամ կառուցվել է բնակելի տուն:
3.Որոշման կատարման պատասխանատվությունը  դնել քաղաքաշինության , հողաշինության և ծրագրերի  բաժնի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner