Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 14.04.2011թ. թիվ 389-Ն և 02.09.2016թ. թիվ 898-Ն որոշումների պահանջներով, նպատակ ունենալով կանոնակարգելու Ապարան համայնքի վարչական տարածքում գտնվող արոտավայրերի և խոտհարքների օգտագործման կարգը և վարձակալության տրամադրման վարձավճարների դրույքաչափերը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1.Հաստատել Ապարան համայնքի տարածքում գտնվող խոտհարքների և արոտավայրերի օգտագործման կարգը՝ համաձայն հավելված 1-ի: 2.Հաստատել քաղաքամերձ և գյուղամերձարոտավայրերի և խոտհարքների օգտագործման տրամադրման 1 հա-ի վարձավճարը՝ համաձայն հավելված 2-ի և 3-ի: 3.Ընդունել ի գիտություն, որ ՀՀ կառավարության 2010թ. թիվ 1477 որոշման համաձայն՝ մինչև 3 տարի ժամկետով արոտավայրերի վարձակալությունը կատարվում է առանց մրցույթի:
|