Այսօր: Չորեքշաբթի, 18 Սեպտեմբերի 2019թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30404
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագիծ N 40
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 40


Զեկ. ԱՐԿԱԴԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱԳԱԾ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ինմասի 1-ին կետի և ՀՀ  հողային  օրենսգրքի  7-րդ  հոդվածի պահանջներով, համաձայն  ՀՀ  կառավարության 2011 թվականի  դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ  հաստատված  կարգի.

Ապարան  համայնքի ավագանին որոշում է

1.Հավանություն տալ ՀՀ Արագածոտնի  մարզի Ապարան համայնքի Չքնաղ գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող  02-088-0001-0001 ծածկագրից՝ 0.0278հա  արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ  արտադրական  նպատակային  նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական  գործառնական  նշանակության հողամասը փոխելուն և այն  դարձնել որպես էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների  նպատակային նշանակության՝ էներգետիկայի  գործառնական  նշանակության:
2.Ընդունել ի գիտություն,որ առաջարկված հողակտորը քաղաքացու կողմից  օգտագործվում է որպես բնակելի կառուցապատման հողամաս և ինքնակամ կառուցվել է բնակելի տուն:
3.Որոշման  կատարման  պատասխանատվությունը դնել քաղաքաշինության, հողաշինության և ծրագրերի  բաժնի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԿԱԴԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner