Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջներով, համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի.
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հավանություն տալ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Վարդենուտ գյուղում գտնվող քաղաքացու սեփականություն հանդիսացող (ծածկագիր՝ 02-102-0114-0029) 0.1 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի գործառնական նշանակության հողամասը փոխելուն և այն դարձնել որպես բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության: 2.Ընդունել ի գիտություն, որ առաջարկված հողակտորը հարակից է հասարակական կառուցապատման հողատարածքին և նախատեսված է կառուցել արագ սննդի սպասարկման օբյեկտ: 3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության, հողաշինության և ծրագրերի բաժնի վրա:
|