 Ծնվել է 1952թ. օգոստոսի 13-ին, Ապարանի շրջանի Երնջատափ գյուղում, մանկավարժների ընտանիքում:
1969թ. ավարտել է Ապարան քաղաքի միջնակարգ դպրոցը՝ Ոսկե մեդալով, 1973թ.-ին՝ Երեւանի Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետը, 1987թ.-ին՝ Գյուղատնտեսական ինստիտուտի կադրերի որակավորման ֆակուլտետի տնտեսագետ-կազմակերպիչ բաժինը:
1973-1976թթ՝. աշխատել է Ապարանի թիվ 2 միջն. դպրոցում՝ ուսուցիչ: 1976-1979թթ.՝ ՀԼԿԵՄ Ապարանի շրջկոմի 2-րդ քարտուղար: 1979-1987թթ.՝ ՀԼԿԵՄ Ապարանի շրջկոմի 1-ին քարտուղար: 1991-1996թ՝. - Ապարանի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ: 1996-2003թթ.՝ «Փրկեք երեխաներին» միջազգային կազմակերպությունում՝Ապարանի տարածաշրջանի, ապա՝ Երեւան քաղաքի ծրագրերի կոորդինատոր: 2004-2005թթ.՝ «Ամքոր» միջազգային կազմակերպության «ԱՐԵԳԱԿ» վարկային ծրագրի Արագածոտնի մարզային գրասենյակի կառավարիչ: 2005թ.-ից մինչեւ այժմ՝ Ապարանի քաղաքապետ:
ՀՀԿ անդամ է, Արագածոտնի մարզային կազմակերպության 1-ին փոխնախագահը: «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահի տեղակալ է և նախագահության անդամ: Ամուսնացած է, ունի երեք որդի, հինգ թոռնիկ: Պարգևատրվել է ,,Վազգեն Սարգսյան,, և ,,Հունան Ավետիսյան,, մեդալներով: | Կոնտակտային տվյալներ Հեռախոս՝ | | Էլ. փոստ՝ | | Գրել նամակ՝ | | Ընդունելություն Գրանցվել առցանց Նախընտրական ծրագիր
Ստացած ձայների քանակը 0 Լիազորությունների Սկիզբ՝ | 16/10/2008 | Ավարտ՝ | 10/11/2017 |
Կուսակցություն Հայաստանի հանրապետական (ՀՀԿ) |