Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ՀՈՒՆԻՍԻ 2019թվականի N 219Ա

ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՆՑՈՒՄ ՍՏԱՑԱԾ ՀՈՂԱՄԱՍԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք  ընդունելով Տիգրան Արշակի Առաքելյանի և Բավական Գևորգի Զաքարյանի համատեղ գրավոր դիմումը իրավունքի  գրանցում  ստացած   հողամասից ավել  օգտագործվող հողամասի նկատմամբ սեփականության  իրավունքը  ճանաչելու  մասին  և  ղեկավարվելով << Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ  զբաղեցրած  հողամասերի  իրավական կարգավիճակի մասին>> 26.12.2002թ. ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն  հանգամանքը, որ 02-102-0103-0038  ծածկագրով  հողամասը  Ապարան  համայնքի Վարդենուտ գյուղի կադաստրային  քարտեզում արտացոլված է 0.1666հա, սակայն իրավունքի պետական գրանցում է կատարվել 0.16հա հողամասի նկատմամբ, քանի որ այդ հողամասը  փաստացի նրանց  կողմից  օգտագործվել է  մինչև 2001թ.  մայիսի 15-ը և օգտագործվող ավել հողամասը  նախատեսված չէ  այլ  նպատակային  և  գործառնական  նշանակության  օգտագործման  համար,  ընդգրկված չէ  ՀՀ  <<  Հողային  օրենսգրքի >> 60-րդ  հոդվածով նախատեսված սահմանափակումների   ցուցակում, չի  ընդգրկված  ինժեներատրանսպորտային  օբյեկտների  օտարման  կամ  անվտանգոթյան  գոտիներում, ինչպես  նաև  հնագիտական  պատմամշակութային  հողերի  պահպանման  գոտիներում, չի  սահմանափակում  այլ  անձանց  իրավունքները և  չի առաջացնում  սերվիտուտ՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Ճանաչել Տիգրան  Արշակի  Առաքելյանի և Բավական Գևորգի  Զաքարյանի  սեփականության  իրավունքի գրանցում ստացած հողամասից ավել օգտագործվող 0.0066հա  հողամասի  նկատմամբ, որը փաստացի  նրանց  կողմից օգտագործվել է մինչև 2001թ.  մայիսի 15-ը:
2.Սույն որոշումը  ենթակա է պետական գրանցման ՀՀ  կառավարությանն առընթեր անշարժ գույքի  կադաստրի  պետական կոմիտեի  լիազորված  մարմնում:
3.Աշխատակազմի  քարտուղարին՝  կատարել  համապատասխան ձևակերպումներ:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Ապարան