Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2020թվականի N 561Ա

ՀԱՄԱՅՆՔ ԱՊԱՐԱՆ ԳՅՈՒՂ ՉՔՆԱՂ 1-ԻՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 15/4 ՀԱՍՑԵՈՒՄ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով ՀՀ կառավարության  2006 թվականի մայիսի 18-ի << Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման  կարգը հաստատելու մասին>> N 912-Ն որոշման հավելվածի IV գլխի պահանջներով և հաշվի առնելով, որ  կառույցը չի  հակասում  ՀՀ  քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով  սահմանված պայմաններին.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Համայնք Ապարան գյուղ Չքնաղ 1-ին փողոց 15/4 հասցեում օրինական ճանաչված համայնքային սեփականություն հանդիսացող /60.88քմ ներքին/75.68քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, /27.80 քմ ներքին/ 31.32քմ արտաքին մակերեսով օժանակ շինությունը և 0.0278հա հողամասը սեփականության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած անձին՝ Լևոն Վալտերի Դավթյանին:
2.Գրավոր առաջարկություն ներկայացնել Լևոն Վալտերի Դավթյանին սեփականության իրավունքով ձեռք բերելու՝
ա/75.68 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը՝ 1քմ-ի համար վճարելով 1000x30x0.055=1650 դրամ, ընդամենը՝ 124 872 դրամ:
բ/31.32 քմ արտաքին մակերեսո օժանդակ շինությունը՝ 1քմ-ի համար վճարելով 1000x20x0.055=1100 դրամ, ընդամենը՝ 34 452 դրամ:
Նշված գումարներին հավելվում է նաև տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված  վճարները, ընդամենը՝ 33500 դրամ, ընդհանուր վաճառքի գինը՝ 192 824  դրամ և առանձնացված 0.0278 հա  հողամասը սույն կարգի 33.1 կետի ա ենթակետի համաձայն  վճարելով կադաստրային արժեքը՝ 278x 222=61 716  դրամ:
3.Աշխատակազմի քարտուղարին՝ կատարել համապատասխան ձևակերպումներ:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Ապարան