Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ՕԳՈՍՏՈՍԻ 2019թվականի N 334

ՇԵՆԱՎԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԲՆԱԿՉՈՒՀԻ ՎԱՐԴՈՒՀԻ ՑՈԼԱԿԻ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ԻՐ ԱՄՈՒՍՆՈՒՆ՝ ՏԻԳՐԱՆ ՀԱՄԼԵՏԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՕԳՆԱԿԱՆ/ՊԱՏՐՈՆ/ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Շենավան վարչական տարածքի 18փ. 5տ. բնակիչ՝Տիգրան Բարսեղյանը /ծնված՝ 15.05.1962թ./առաջին կարգի հաշմանդամ է և ունի առողջական լուրջ խնդիրներ:
Տիգրան Բարսեղյանի խնամքով զբաղվում է կինը՝ Վարդուհի Ցոլակի Սահակյանը /ծնված՝ 26.07.1965թ./:
Վարդուհի Սահակյանը դիմել է խնդրանքով՝ Տիգրան Բարսեղյանի  նկատմամբ իրեն նշանակել օգնական/պատրոն/, քանի որ ամուսինը իր հիվանդությունների պատճառով չի կարողանում ինքնուրույն իրականացնել ու պաշտպանել իրավունքները և կատարել պարտականությունները:
Ղեկավարվելով ՀՀ  քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածի << Տեղական  ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով << Խնամակալության և հոգաբարձության մասին>>  կանոնադրության 11-րդ գլխի 64,65 կետերը, և հաշվի առնելով հ
ամայնքի ղեկավարին կից խնամակալության և  հոգաբարձության հանձնաժողովի  դրական եզրակացությունը:

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Շենավան վարչական տարածքի 18փ. 5տ. հասցեի բնակչուհի Վարդուհի Ցոլակի Սահակյանին նշանակել Տիգրան Հրանտի Բարսեղյանին օգնական/պատրոն/:

2.Սույն որոշումը ուժի մեջ է մինչև 15.08.2022թ.:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Ապարան