Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2020թվականի N 560Ա

ՀԱՄԱՅՆՔ ԱՊԱՐԱՆ Ք.ԱՊԱՐԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 11/2 ՀԱՍՑԵՈՒՄ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԽԱՆՈՒԹԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով ՀՀ կառավարության  2006 թվականի մայիսի 18-ի << Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման  կարգը հաստատելու մասին>> N 912-Ն որոշման հավելվածի IV գլխի պահանջներով և հաշվի առնելով, որ  կառույցը չի  հակասում  ՀՀ  քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով  սահմանված պայմաններին.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Համայնք Ապարան ք.Ապարան Գարեգին Նժդեհի 11/2 հասցեում օրինական ճանաչված համայնքային սեփականություն հանդիսացող /40.74քմ ներքին/ 42.8քմ արտաքին մակերեսով խանութը և 0.00513հա հողամասը սեփականության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած անձին՝ Արմենակ Մարտիրոսի Բարսեղյանին:
2.Գրավոր առաջարկություն ներկայացնել Արմենակ Մարտիրոսի Բարսեղյանին՝սույն կարգի 35 կետի բ ենթակետի համաձայն սեփականության իրավունքով ձեռք բերելու 42.8 քմ արտաքին մակերեսով խանութը՝ 1 քմ-ի համար վճարելով 1000x90x0.11=9900 դրամ, ընդամենը՝ 423 720 դրամ, նշված գումարին հավելվում է նաև տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված  վճարները, ընդամենը՝ 38500 դրամ, ընդհանուր վաճառքի գինը՝ 462 220 դրամ և խանութի համար առանձնացված 0.00513 հա  հողամասը՝ 1 քմ-ի համար վճարելով կադաստրային արժեքը՝ 810 դրամ, ընդամենը՝ 41 553 դրամ:
3.Աշխատակազմի քարտուղարին՝ կատարել համապատասխան ձևակերպումներ:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Ապարան