Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ՕԳՈՍՏՈՍԻ 2019թվականի N 336Ա

ՎՐՈՒՅՐ ԱՐՇԱԼՈՒՅՍԻ ՎԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՉԱՓԻՑ ՄԻՆՉԵՎ 20% ՓԱՍՏԱՑԻ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք  ընդունելով Վրույր Արշալույսի Վանյանի գրավոր դիմումը հատկացումից  ավել զբաղեցրած այգեգործական հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը  ճանաչելու մասին: Ղեկավարվելով  ՀՀ  Հողային օրենսգրքի 64 հոդվածի 2-րդ  կետի  սահմանված  պահանջներով: Հաշվի առնելով այն  հանգամանքը, որ հողահատկացման հիմքերի վերականգնվել է 0.0500հա  այգեգործական հողամաս նկատմամբ, որը Ապարան համայնքի Երնջատափ գյուղի կադաստրային  քարտեզում  արտացոլված է 0410-0019 ծածկագրով՝ 0.0508հա  այգեգործական հողամաս, որը չի գերազանցում հատկացված այգեգործական հողամասի չափի 20%-ը, և նկատի ունենալով այն հանգամանքը, որ  կադաստրային քարտեզագրման արդյունքում  հաշվառված ավելի օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակության, ընդգրկված չէ ՀՀ  <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով  նախատեսված սահմանափակումների ցանկում, չի  ընդգրկված ինժեներատնտեսական օբյեկտների օտարման կամ  անվտանգության  գոտիներում, ինչպես նաև հնագիտական պատմամշակութային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի  առաջացնում սերվիտուտ՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Ճանաչել Վրույր Արշալույսի Վանյանի սեփանության իրավունքը հատկացումից ավել զբաղեցրած 0.0008հա  հողատարատարածքի նկատմամբ կիրառելով Հողային օրենսգրքի 64 հոդվածի 2-րդ  կետը, քանի որ այդ հողամասը չի  գերազանցում ընդհանուր հատկացված հողամասերի 20%-ը:
2.Սույն  որոշումը ենթակա է պետական գրանցման  ՀՀ  կառավարության առընթեր անշարժ  գույքի կադաստրի  պետական  կոմիտեի  լիազորված  մարմնում:
3.Աշխաակազմի քարտուղարին՝ կատարել  համապատասխան  ձևակերպումներ:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Ապարան