Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
02 ՀՈՒԼԻՍԻ 2020թվականի N 265Ա

ՀԱՄԱՅՆՔ ԱՊԱՐԱՆ ՔԱՂԱՔ ԵՂԻՊԱՏՐՈՒՇ 12-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 14/1 ՀԱՍՑԵՈՒՄ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով ՀՀ կառավարության  2006 թվականի մայիսի 18-ի << Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման  կարգը հաստատելու մասին>> N 912-Ն որոշման հավելվածի IV գլխի պահանջներով, ՀՀ  կառավարության 2003 թվականի  դեկտեմբերի 24-ի  N 1746-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով, որ  կառույցը չի  հակասում  ՀՀ  քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով  սահմանված պայմաններին.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Համայնք Ապարան գյուղ Եղիպատրուշ 12-րդ փողոց թիվ 14/1 հասցեում օրինական ճանաչված համայնքային սեփականություն հանդիսացող (92.26քմ ներքին) 114.15քմ արտաքին մակերեսով  բնակելի տունը,/70.38 քմ ներքին/86.14քմ արտաքին մակերեսով  անասնաշենքը և 0.1153 հա  հողամասը սեփականության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած անձին՝ Գևորգ Վարդգեսի Գևորգյանին:
2.Գրավոր առաջարկություն ներկայացնել 
Գևորգ Վարդգեսի Գևորգյանին՝ սեփականության իրավունքով ձեռք բերելու
ա/114.15քմ արտաքին մակերեսով բնակելի տունը՝ 1քմ-ի համար վճարելով 1000x30x0.055=1650 դրամ, ընդամենը՝ 188 348դրամ:
բ/86.14քմ արտաքին մակերեսով անասնաշենքը՝ 1 քմ-ի համար վճարելով 
1000x20x0.055=1100 դրամ, ընդամենը՝ 94 754դրամ:
Նշված գումարին հավելվում է նաև  տվյալ միավորի  նկատմամբ մինչև  օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների  պետական  գրանցման  համար  իրականացրած  վճարները, ընդամենը՝ 33000 դրամ, ընդհանուր վաճառքի գինը՝ 316102 դրամ և առանձնացված  0.1153 հա  հողամասը՝ 1000 քմ հողամասի համար սույն կարգի 33.1 կետի ա ենթակետի համաձայն վճարելով կադաստրային արժեքը՝ 1000x222=222 000 դրամ, 153 քմ հողամասի համար սույն կարգի  33.2 կետի համաձայն վճարելով կադաստրային  արժեքի եռապատիկի չափով՝ 153 x666 = 101898 դրամ, ընդհանուր՝ 323898 դրամ:
3.Աշխատակազմի քարտուղարին՝ կատարել համապատասխան ձևակերպումներ:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Ապարան